Բակո Սահակյանը մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Armenpress 09:52, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատավության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների եւ ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար՝ նշելով, որ Արցախյան շարժումը եւ Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության եւ ինքնորոշման օրինակելի դրսեւորում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am