Հայտնի են դարձել կանանց համար ամենաապահով երկրները

Armenpress 21:51, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Women, Peace, and Security Index-ը կազմել է կանանց համար համեմատաբար ապահով և հարմարավետ երկրների ցանկը:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ցանկը կազմելիս ներգրավված են եղել նաև ամերիկյան National Geographic ամսագիրը, Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով Ջորջթաունի համալսարանը, ինչպես նաև Օսլոյի աշխարհի խնդիրների հետազոտությունների համալսարանը:

Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 167 երկիր: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Հնգյակում ներառվել են Դանիան և Իսլանդիան:

Վերջին երեք տեղը զբաղեցրել են Սիրիան, Աֆղանստանը և Եմենը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am