Իսպանիան կարգելի ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա

Armenpress 18:10, 15 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը կմերժի ռազմական տեխնիկայի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը, որը կարող Է օգտագործվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է թագավորության ԱԳ նախարարության՝ հոկտեմբերի 15-ին տարածված հաղորդագրության մեջ: «Իսպանիան խնդրում Է Թուրքիայի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունը,-նշվում Է փաստաթղթում:-Եվրամիության գծով գործընկերների հետ կոորդինացմամբ Իսպանիան կմերժի ռազմական տեխնիկայի նոր արտահանական թույլատրագրերի տրամադրումը, որը կարող Է օգտագործվել Սիրիայում գործողության ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am