Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի առաջնությունում կունենա մեկ մեկնարկ

Armenpress 12:37, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի առաջնությունում միակ մեկնարկը կունենա հոկտեմբերի 17-ին` սկրեչ մրցաձևում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Վերջինս փաստեց, որ Ստեփանյանը լավ է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, թեպետ նոր-նոր է ամբողջությամբ վերականգնվել վնասվածքից: «Արել ենք ամեն ինչ` լավ ներկայանալու համար: Ամեն ինչ կորոշվի հեծանվահրապարակում»,- հավելեց Գյոզալյանը:

Հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Նիդերլանդներում հոկտեմբերի 16-21-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am