1000х90.jpg (78 KB)

ԵՄ-ն դիտարկում Է Brexit-ի շուրջ արտահերթ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը. BBC

Armenpress 11:21, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կարող Է հոկտեմբերի վերջին արտահերթ գագաթնաժողով գումարել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան: «Վերսկսվել են լուրերը Brexit-ի շուրջ նոր գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ, հնարավոր Է՝ այս ամսվա վերջին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ինչպես նշում Է BBC-ն, սպասվում Է, որ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով, որը կկայանա հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում, կարող Է հայտարարություն արվել Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններում մեծ առաջընթացի, սակայն գործարքի քննարկումը շարունակելու անհրաժեշտության մասին: Առաջիկա հանդիպման ընթացքում մասնակիցները, հավանաբար, կքննարկեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ինչպես նաեւ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am