Արցախի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը  տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 11:35, 13 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 12-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Արցախի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վարդան Հ., ծնված 1990 թ.) և «Mercedes E350» (վարորդ` Արմեն Մ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարդան Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները փակել են «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am