Ֆուտբոլի հավաքականը J խմբում դեռ 3-րդն է
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020 որակավորման J խմբում մնում է նույն՝ երրորդ հորիզոնականում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի բացարձակ առաջատարը ոչ մի պարտություն չկրած Իտալիան է՝ 21 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է: 3-4-րդ տեղերը 10-ական միավորով կիսում են Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինաի թիմերը: 5 միավորով նախավերջինը Հունաստանն է, իսկ Լիշտենշտեյնն ունի 2 միավոր:
8-րդ տուրում միմյանց դեմ կմրցեն Ֆինլանդիա-Հայաստան, Լիխտենշտեյն-Իտալիա և Հունաստան-Բոսնիա Հերցեգովինա զույգերը: Այդ խաղերը նախատեսված են հոկտեմբերի 15-ին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ