Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է մտահորիզոնը, գեղարվեստական ճաշակը, աշխարհընկալումը․ Նունե Սարգսյան

Armenpress 17:17, 12 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր ներկա է գտնվել առաջին անգամ Հայաստանում կազմակերպված մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: «Ուրախ եմ, որ զբաղվում եք մենթալ թվաբանությամբ: Դա մեր ապագան է: Ուրախ եմ, որ օգտագործում եք ձեր ուղեղը, ինտելեկտը թվերի հետ պայքարում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով երեխաներին և նրանց ծնողներին՝ օլիմպիադայի բացման խոսքում մասնավորապես ասել է Նունե Սարգսյանը:

Հանրապետության նախագահի տիկինը կարևորել է երեխաներին փոքր տարիքից խաղերի միջոցով թվերի հետ աշխատանքին վարժեցնելը: «Մենթալ թվաբանությունն օգնում է մարզել երեխաների ուղեղները, ինչը շատ կարևոր է մեր մանուկ սերնդի ինտելեկտը զարգացնելու համար: Թվերի հետ աշխատանքն ընդլայնում է մտահորիզոնը, գեղարվեստական ճաշակը, ինչպես նաև աշխարհընկալումը»,- ասել է տիկին Սարգսյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am