Արցախի Նախագահը Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ

Armenpress 19:49, 11 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել  «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Արցախում գտնվող՝ Բելգիայի Թագավորության ֆրանկոֆոն պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  քննարկվել են Արցախի եւ Բելգիայի ֆրանկոֆոն շրջանների միջեւ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահ ժուլի դե Գրոտին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am