Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են

Armenpress 16:26, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քիչ առաջ հեռախոսազանգ է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին հանձնակատարի գրասենյակից, ըստ ամենաթարմ տեղեկությունների՝ Կամիշլիում այս պահի դրությամբ ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, շուկաներն ու խանութները գործում են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները դեռևս փակ են:

«Կամիշլիի մեր հայրենակիցները դեռևս անհրաժեշտություն չեն տեսնում լքելու իրենց բնակատեղին, սակայն եթե լինեն մարդիկ, ովքեր կորոշեն գալ Հայաստան, պետությունը պատրաստ է նրանց գրկաբաց ընդունել: Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են: Նրանք այսօր հանդիպում են ունենալու հյուպատոսի հետ, որի ընթացքում հավանական է, որ նրանց հետ հեռախոսակապ կհաստատի նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը»,-նշեցին գրասենյակից:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am