Թրամփը ՌԴ-ում դեսպան կնշանակի ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սալիվանին. The Wall Street Journal

Armenpress 15:42, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում Է պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին նշանակել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Պետդեպարտամենտի՝ անունը չնշված աղբյուրի տվյալներով՝ Մոսկվան համաձայնել Է Սալիվանին հավատարմագրել այդ պաշտոնում:

2019 թվականի հոկտեմբերի 3-ին ավարտվել են Ջոն Հանթսմանի լիազորությունները Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Նա Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավար Էր նշանակվել 2017 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am