Ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայում է

Armenpress 00:05, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն ժամանել է Շվեյցարիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ֆեդերացիան:  Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: Թիմը հանգրվանել է «Օբերվեյդ» հյուրանոցում: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին), Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝  ընտրանու նախախաղային մարզումը:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am