Մելքումյանը հաղթեց, Արոնյանը ոչ-ոքի խաղաց. Swiss chess

Armenpress 22:18, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեց Մեն կղզու մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեն կղզու մրցաշարի անդրանիկ տուրում Մելքումյանի առաջին մրցացիկը Իրինա Բուլմագայի հետ: Սպիտակներով մրցող հայ գրոսմայստերը պարտիայի 23-րդ քայլին ստիպեց մրցակից անձնատուր լինել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան: Միավորը կիսեցին նաև Գաբրիել Սարգսյանը և Լևոն Արոնյանը:

FIDE-ի Grand Swiss մրցաշարը բաղկացած է 11 տուրից և այնտեղ խաղարկվում է  հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am