Booking.com պորտալը Երևանն ընդգրկել է 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում

Armenpress 18:04, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն ընդգրկվել է Booking.com պորտալի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լավագույն տասնյակում են Մալթայի Գզիրան, Պուերո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանը, Արգենտիանյի Սալտա քաղաքը, Հյուսիսային Վիետնամի Նինհ Բինհ քաղաքը, Հարավային Կորեայի Ջեջու կղզում գտնվող Սեոգվիպո քաղաքը, Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքը, Լեհաստանի Սվինոուջսցիե քաղաքը, Ճապոնիայի Շիկոկու կղզիներից մեկում գտնվող Տակամատսու քաղաքը և Հյուսիսային Մոնտենգրոյի Զաբլջակ քաղաքը։ 

Բուքինգը աշխարհում հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ոլորտում առաջատարներից է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am