Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը մեկնարկում է նոր մրցաշրջանում

Armenpress 17:22, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կմասնակցի Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք Դենիս Տենի հուշամրցաշարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում:

Denis Ten Memorial Challenge-ի կանանց մենասահքի կարճ ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, իսկ ազատ ծրագիրը՝ հաջորդ օրը: Կանանց մենասահքի մրցմանը կմասնակցեն 16 մարզուհիներ:

Հիշեցնենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018 թվականի հուլիսին մահացել էր 25 տարեկանում: Ալմաթիում չարագործները փորձել էին թալանել ղազախ գեղասահորդի մեքենան և դանակի հարված էին հասցրել նրան: Դենիս Տենը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am