1000х90.jpg (78 KB)

Ռումինիայի խորհրդարանը անվստահություն Է հայտնել Վիորիկա Դենչելեի գլխավորած կառավարությանը

Armenpress 16:53, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի խորհրդարանը հոկտեմբերի 10-ին անվստահություն Է հայտնել երկրի սոցիալ-դեմոկրատական կառավարությանը՝ Վիորիկա Դենչելեի գլխավորությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարների կաբինետի արձակման օգտին խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում, որն ուղիղ եթերով հեռարձակվել Է Ռումինիայի հիմնական հեռուստաալիքների կողմից, արտահատվել Է 238 պատգամավոր եւ սենատոր: Կառավարությանը պաշտոնաթող անելու համար պահանջվում Էր առնվազն 233 ձայն: Այսպիսով, այժմ ընդդիմադիր կուսակցությունները պետք Է նոր կաբինետ ձեւավորեն այն վարչապետի գլխավորությամբ, որին կնշանակ նախագահ Կլաուս Յոհաննիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am