1000х90.jpg (78 KB)

Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին

Armenpress 16:33, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 10-ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրի Պ. Գլադիլինի պիեսի հիման վրա բեմադրված «Ուրիշ մարդը» ներկայացումը, որի հեղինակը Գոհար Փոքրիկյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի շրջանակում, որն անցկացվում է հոկտեմբերի 7-11-ը,  նախատեսված է վեց ներկայացում` Երևանի թատրոնների մասնակցությամբ:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Թատերական փառատոնը անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am