1000х90.jpg (78 KB)

Լիբանանի նախագահը խոսել Է Սիրիայում Թուրքիայի գործողության վտանգավոր հետեւանքների մասին

Armenpress 16:16, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունը կարող Է վտանգավոր հետեւանքներ ունենալ Սիրիայի միասնության համար եւ բացասաբար ազդել արաբական այդ հանրապետությունում ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական գործերով օգնական Ռոզ Մարի դե Կառլոյի հետ հոկտեմբերի 10-ին Բաաբդի պալատում կայացած հանդիպմանը:

«Նախագահ Աունը ՄԱԿ-ի խորհրդականի ուշադրությունը դարձրել Է այն բանի վրա, որ սիրիա-թուրքական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունները կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ Սիրիայում պատերազմի ընթացքի վրա, եւ Լիբանանը հետեւում Է իրադարձությունների զարգացմանը, հուսալով, որ ոտնձգություններ չեն լինի Սիրիայի միասնության եւ փախստականների հետ կապված իրողությունների դեմ»,-ասված Է Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am