Ֆինլանդիան Թուրքիա զենքի արտահանման նոր թույլատրագրեր չի տրամադրի

Armenpress 15:27, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան վճռականորեն դատապարտում Է Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում եւ պաշտպանում Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարությունը, որում նա կոչ Է արել կանգնեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:

«Թուրքիայի գործողություններն Էլ ավելի են բարդացնում Սիրիայում տիրող ճգնաժամը: Մենք խիստ անհանգստացած ենք Սիրիայի հումանիտար իրադրության վրա այդ որոշման ազդեցությունից: Այդ շրջանում ռազմական գործողությունները կարող են բերել նոր փախստականների: Նաեւ կարեւոր Է դրան պատրաստ լինել ԵՄ-ի մակարդակով»,-հայտարարել Է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեն, որի խոսքը մեջբերված Է հաղորդագրության մեջ: «Կառավարությունը նաեւ չի տրամադրի Թուրքիա եւ այլ երկրներ զենքի արտահանման նոր թույլատրագրեր, որոնք գտնվում են պատերազմական վիճակում»,- հայտարարել Է Ֆինլանդիայի վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am