Հայաստանի կառավարությունը կկանխի «ֆեյք» ընկերությունների մասնակցությունը պետգնումներին

Armenpress 14:46, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել պետական գնումների գործընթացում, ըստ որի` 10 մլն դրամից ավելի պետական գնման պայմանագրի դեպքում ընկերությունից նախապես բանկային երաշխիք կպահանջվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո այլևս ոչ մի «ֆեյք» ընկերություն չի կարողանա մասնակցել պետական գնումների գործընթացին:

Ֆինանսների նախարարը հավելեց, որ բանկային երաշխիքի պահանջը չի տարածվելու օրենքի փոփոխության ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am