Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Armenpress 13:51, 10 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել Է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ եւ ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը եւ բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում Է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,-ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Թեհրանում նաեւ ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, եւ հիշեցրել են, որ Թեհրանը դեմ Է Անկարայի գործողությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am