Վահե Էնֆիաջյանը դատապարտել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները

Armenpress 13:06, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները՝ Սիրիայի հյուսիս-արևելքում, մեծ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: 

«Ռազմական գործողությունները խաղաղ բնակչության դեմ պարզապես դատապարտելի է, ողջ գիշեր էթնիկ սպանդ է իրականացվել հայերի հիմնադրած՝ Քամիշլոյում, սա ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ոտնձգություն է: Խաղաղ բնակչությունը դարձել է անմարդկային վայրագությունների զոհ, զանգվածային կերպով խախտվում է մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը: Ուժով անհնար է խաղաղություն պահպանել: Ցավոք ներկայումս խաղաղությունը պարտադրելու գործողություն է, կարևոր է ունենալ ներքին ուժ հասկանալու, որ խաղաղության հասնում են այն դեպքում, երբ կարողանում են այն պարտադրել: Դատապարտում եմ ցանկացած ագրեսիա, պատերազմ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի է՛լ ավելի ապակայունացմանը:

Իբրև բարձրագույն իրավունք, մարդիկ խաղաղություն են պահանջում: Խաղաղության գաղափարն աշխարհի բոլոր ազգերի սեփականությունն է»,- ասված է հայտարարության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am