Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի

Armenpress 13:04, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար  ուղեգրեր կտրամադրվի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  նրանցից 15-ն արդեն ուղեգրվել են առողջարան:

Ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է  4․320․000 դրամ։

Որոշումը կայացվել է՝ կարևորելով վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ նրանց ունեցած վաստակը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am