1000х90.jpg (78 KB)

Գևորգ Լոռեցյանն ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարին

Armenpress 12:35, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին, որը Հայաստան է ժամանել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովին մասնակցելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, կողմերը խոսել են ոլորտի հիմնահարցերից, երկրներում դրանց նմանություններից և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Գևորգ Լոռեցյանը ողջունել է Նիկոլայ Պավլովին և նշել, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև ձևավորված ոլորտային

համապարփակ համագործակցության հետագա զարգացմանը և ամրապնդմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am