ԱՊՊԱ համակարգում համաձայնեցված գործընթաց կիրառելիս կօգտագործվեն թվային տեխնոլոգիաները

Armenpress 12:29, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՊԱ համակարգում համաձայնեցված գործընթաց կիրառելիս հնարավորություն կընձեռվի կարգավորումների մակարդակով օգտագործել նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը գործադիրի հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագիծը մշակվել է Կենտրոնական բանկի կողմից և նպատակ ունի ԱՊՊԱ համակարգում համաձայնեցված գործընթաց կիրառելիս հնարավորություն ընձեռել կարգավորումների մակարդակով նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաներն օգտագործելու և նաև որոշակի հստակեցումներ են իրականացվել առանձին դրույթներում գործող կարգավորումների համատեքստում: Տրամաբանությունը պարզ է՝ կօգտագործվեն հավելվածներ, որոնք կբավարարեն բյուրոյի կողմից սահմանված պահանջներին»,- ասաց Ջանջուղազյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am