1000х90.jpg (78 KB)

Խաչանովը դուրս մնաց Շանհայի մրցաշարում հետագա պայքարից  

Armenpress 12:16, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիս Կարեն Խաչանովը դուրս մնաց Շանհայի ATP մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Խաչանովի մրցակիցը Իտալիայից Ֆաբիո Ֆոնինին էր: 1 ժամ 46 րոպե ձգված մրցախաղում Ֆոնինին գերազանցեց Խաչանովին երկու սեթերում` 6:3, 7:5 հաշվով:

Շանհայի ATP 1000 մրցաշարին մասնակցում է 56 թենիսիստ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 8.5 միլիոն ԱՄՆ դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am