Իրանը հուսով Է, որ տարածաշրջանի երկրները կընդունեն երկխոսության իր նախաձեռնությունը. Զարիֆ

Armenpress 11:37, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հուսով Է, որ տարածաշրջանի իր հարեւանները դրականորեն կարձագանքեն համընդհանուր երկխոսություն հաստատելու վերաբերյալ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմից առաջարկված «Հորմուզի խաղաղ նախաձեռնությանը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քուվեյթյան «Ար-Ռայի» թերթի համար իր հոդվածում գրել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Սպառնալիքների եւ մարտահրավերների թվի ավելանալու կապակցությամբ տարածաշրջանն ավերումից փրկելու համար մենք տարածաշրջանում նոր երկխոսության անհրաժեշտությունն ավելի շատ ենք զգում, քան երբեւիցե: Տարածաշրջանի անվտանգության պահպանումը այնտեղ գտնվող բոլոր պետությունների հավաքական պատասխանատվությունն Է: Տարածաշրջանի երկրների՝ Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի եւ Իրանի մասնակցությամբ «Հորմուզի խաղաղ նախաձեռնությունն» անհրաժեշտ ու բավարար հնարավորություններ Է տալիս տարածաշրջանում համընդհանուր անվտանգության հասնել ներքին տարածաշրջանային երկխոսության ճանապարհով՝ առանց օտարերկրյա միջամտության… Մենք տարածաշրջանի երկրներից դրական արձագանք ենք ակնկալում այդ նախաձեռնության կապակցությամբ»,-գրում Է Զարիֆը: Նա նշել Է, որ «տարածաշրջանը տուժում Է տարբեր բնագավառներում համընդհանուր տարածաշրջանային երկխոսության բացակայությունից, ինչը հանգեցնում Է այն բանին, որ խաղաղության արմատները չորանում են ընդմիշտ»: «Մեր տարածաշրջանն ավելի շատ ներքին տարածաշրջանային երկխոսության կարիք ունի, քան մեղադրանքների փոխանակման, թշնամական ու չարամիտ արտահայտությունների օգտագործման, զենքի տիրապետման համար մրցակցության ու սպառազինությունների մրցավազքի»,-հավելել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am