ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ

Armenpress 11:26, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում կանենք, և մտքեր կփոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am