Ձյուդոիստ Կարապետյանը պարտվել է Բրազիլիայի Գրան պրիի մեկնարկում  

Armenpress 10:15, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը հերթական անհաջող մրցաշարն է անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բրազիլիայի մայրաքաղաքում անցկացված մրցաշարի հենց մեկնարկում Կարապետյանն ուժերը չափեց Չինաստանի ներկայացուցիչ Դագա Քինգի հետ և պարտվեց:

Բրազիլական Գրան պրին վարկանիշային միավորներ էր տալիս Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Մրցաշարին մասնակցում էին 317 մարզիկ 55 երկրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am