Իրանում ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհին ազատ Է արձակվել

Armenpress 10:08, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունների կողմից ավելի վաղ ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկն ազատ Է արձակվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության Twitter-օգտահաշվում:

«Ռուսաստանի ԱԳ նախարարության եւ Թեհրանում ՌԴ դեսպանության համատեղ ջանքերի արդյունքում իրանական կողմը որոշում ընդունեց ազատել Ռուսաստանի քաղաքացուհի Յուլյա Յուզիկին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ լրագրողուհին հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Իրանից մեկնել Է Մոսկվա եւ արդեն գտնվում Է Ռուսաստանում: Յուզիկի ձերբակալման մասին հայտնի Էր դարձել հոկտեմբերի 4-ին: Երկիր մտնելիս նրանից վերցրել Էին անձնագիրը: Ըստ որոշ տվյալների՝ նրան կասկածում Էին Իսրայելի օգտին լրտեսության մեջ: Ավելի ուշ Իրանի կառավարության ներկայացուցիչը հայտնել Է , որ լրագրողուհու ձերբակալումը կապված Է այցագրային ռեժիմի խախտման հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am