Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել Է Թուրքիայի գործողությունը Սիրիայում

Armenpress 10:04, 10 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել Է, որ վճռականորեն դատապարտում Է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ այն որակելով արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄԷ-ի իշխանությունների հայտարարության մեջ, որը հրապարակել Է Էմիրությունների WAM պաշտոնական լրատվական գործակալությունը: «ԱՄԷ-ն ամենայն վճռականությամբ դատապարտում Է Թուրքիայի ռազմական ագրեսիան Սիրիայում, հավաստում Է, որ դա իրադարձությունների վտանգավոր զարգացում Է, ինչպես նաեւ բարեկամ արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում եւ միջամտություն արաբական գործերին»,- նշվում Է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նապատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am