1000х90.jpg (78 KB)

Քարդաշյանի Հայաստան կատարած այցը հայտնվել է հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Armenpress 22:05, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցն ու դրա մանրամասները գրավել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղի և իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի այցին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսին են «Daily mail»-ը, «Reuters»-ը և այլն:

«Daily mail»-ը  ներկայացրել է Քարդաշյան քույրերի այցի գրեթե բոլոր մանրամասները: Լրատվամիջոցն անդրադարձել է Քիմ և Քորթնի Քարդաշյանների ընդունելությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն:

Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցին անդրադարձել են նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Metro» պարբերականը:

«The Straits Times»-ի, «E news»-ի,  «Evening standart»-ի  ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Քարդաշյանն իր երեխաներին մկրտել է Էջմիածնում:

Քարդաշյան քույրերի այցի մանրամասները հայտնվել են նաև «Daily Star», «Euroweb», «People» և այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովին: Հեռուստաաստղը և նրա քույրը Հայաստան կատարած այցի ընթացքում նաև հասցրել են իրենց երեխաներին մկրտել Էջմիածնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am