Բուլղարիայի դեսպանը հաջողված է համարում ՀՀ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Armenpress 19:08, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաջողված ու դրական գնահատել Արդարադատության նախարարության մշակած Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը՝ հավելելով, որ կանի առավելագույնը ազգային կարողությունները Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում ներդնելու համար:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել բուլղարացի գործընկերոջը դրական գնահատականի և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am