1000х90.jpg (78 KB)

Հոկտեմբերի 10-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կանցկացվի ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա կլինի «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլին մասնակցած հաշմանդամություն ունեցող զինծառայողների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսին:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով: Մանրամասներ կներկայացվեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Համահայկական առևտրի պալատը կազմակերպում է գործարար խորհրդաժողով՝ ATN Business Forum՝ նվիրված Հայաստան-Սփյուռք գործարար կապերին:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կներկայացնի EU4Armenia.am էլեկտրոնային հարթակը: Բացման խոսքով հանդես կգա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:  

Երևանի քաղաքապետարանը կներկայացնի «Էրեբունի-Երևան 2801» տոնական միջոցառումները: Այդ նպատակով լրագրողների հետ կհանդիպի Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը կայցելի Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ)՝ Աչքի շարժական հիվանդանոց:

ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նիստերի դահլիճում (Գր.Լուսավորչի 15)            կանցկացվի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտական նստաշրջան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am