Իրանում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել

Armenpress 18:15, 9 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավային նահանգում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության հետախուզման դեպարտամենտի տնօրեն Սայեդ Սալեհ Հենդիին:«Գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Իրանի հարավի Ֆարսի նահանգում` այդ տարածաշրջանում մեկ տարվա ակտիվ հետախուզումից հետո»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, Իրանի գազախույզները ենթադրում են, որ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար: Բացի այդ, նշվում Է, որ հետագա մանրամասնությունները կներկայացնի Իրանի ազգային նավթընկերութան կառավարիչ տնօրենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am