Գերմանիայում հրաձգություն Է տեղի ունեցել սինագոգի մոտ, կան զոհեր

Armenpress 16:12, 9 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգություն Է տեղի ունեցել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի Գալլե քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է քաղաքի ոստիկանությունը:«Նախնական տվյալներով՝ Գալլեում զոհվել Է երկու մարդ: Արձակվել Է մի քանի կրակոց: Կրակողները հեռացել են ավտոմեքենայով»,-ասված Է հաղորդագրության մեջ: Իրավապահների տվյալներով՝ հանցագործներն ուղեւորվել են դեպի Լայպցիգ: MDR ռադիոկայանի տվյալներով, որը հղում Է անում ականատեսների, հանցագործները զինված են մի քանի միավոր հրազենով եւ զինվորական հանդերձանք են կրում: Կրակել են ինքնաձիգ զենքից: Bild թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել քաղաքային սինագոգի առջեւ: Հրատարակությունը նաեւ հայտնում Է, որ անհայտ անձը նռնակ Է նետել հրեական գերեզմանատան տարածքում: Թերթի տեղեկատվության համաձայն, դրանից հետո եւս մեկ հրաձգություն Է տեղի ունեցել Գալլեի մերձակա Վիդերսդորֆ վայրում, միջադեպի մանրամասնություններն առայժմ հայտնի չեն:Ոստիկանությունը շրջափակել Է արտակարգ պատահարի վայրը Գումբոլդտի անվան փողոցում: Deutsche Bahn կոնցեռնը Twitter-ում հայտնել Է, որ հրաձգության կապակցությամբ փակել Է քաղաքի երկաթուղային կայարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am