1000х90.jpg (78 KB)

Սերժ Թանկյանը WCIT-ի շրջանակում խոսում է նոր տեխնոլոգիաների, համացանցի ազդեցության մասին

Armenpress 14:44, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մասնակցում է Հայաստանում անցկացվող WCIT-ի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանկյանը մասնակցում է «Տեխնոլոգիաներ, հասարակություն և ժողովրդավարություն» խորագրով պանելային քննարկմանը:

 «Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թվային աշխարհում: Դրանցից մեկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են: Օրինակ՝ դու մտնում ես «Ֆեյսբուք», որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք քո իրական ընկերները չեն»,-ասաց Թանկյանը:

Նա նաև նկատեց՝ համացանցում մարդիկ, ունենալով անանունության հնարավորություն, կարծում են, որ իրավունք ունեն ասելու այն, ինչ ուզում են: Այս առումով Թանկյանը հատկապես մատնանշեց սոցիալական ցանցերը:

Միևնույն ժամանակ, աշխարհահռչակ երաժիշտը նկատեց, որ ցանկացած ինֆորմացիա մարդկանց հասանելի է վայրկյանների ընթացքում, ինչի արդյունքում մարդիկ չեն խորանում թեմայի մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am