1000х90.jpg (78 KB)

Իրանը չպլանավորված զորավարժություններ Է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA

Armenpress 14:13, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հայտնել Է ISNA գործակալությունը:

Նշվում Է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արեւմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ:

Իրանական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է այն նորությունների ֆոնին, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ստորաբաժանումներն անցել են Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր Է անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել: Թեհրանը դեմ Է արտահայտվել թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am