Թալիբներն առանց լույսի են թողել մայրաքաղաք Քաբուլը

Armenpress 13:29, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալները Էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում, ինչը Էլեկտրականության անջատման Է հանգեցրել երկրի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:

«Չորեքշաբթի առավոտյան «Թալիբան»-ի զինյալները Էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Փարվանի նահանգի Սալանգ գավառում՝ Քաբուլից մոտավորապես 70 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ այդպիսով մթության մեջ թողնելով մայրաքաղաքը»,-հայտնել Է աղբյուրը:

Գործակալությունը նշում Է, որ Քաբուլում Էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am