1000х90.jpg (78 KB)

Կիմ Չեն Ունը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել Է հանրության մեջ

Armenpress 10:21, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել Է հանրության մեջ՝ այցելելով երկրի զորամասերից մեկին առընթեր ֆերմա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահն ուղեւորության ընթացքում ընդգծել Է, որ գիտնականներն ու ինժեներներն են որոշում երկրի զարգացումը: «Միակ բանը, որի վրա մենք կարող ենք հենվել, գիտության ու տեխնոլոգիաների ուժն Է»,-ասել Է Կին Չեն Ունը: Այդ կապակցությամբ նա հորդորել Է Կորեայի ժողովրդական բանակի բոլոր ստորաբաժանումներին՝ իրենց աշխատանքում, այդ թվում եւ ֆերմաներում, կիրառել գիտական ու բարձրտեխնոլոգիական մոտեցումներ:

Սա ԿԺԴՀ-ի առաջնորդ առաջին հայտնվելն Է հանրության մեջ Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի աշխատանքային բանակցությունների ստոկհոլմյան փուլից հետո: Հոկտեմբերի 5-ին երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել Է Շվեդիայում, բայց աշխատանքային մակարդակով կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am