Բրիտանացին երկրի համար ռեկորդային 190 մլն եվրո Է շահել վիճակախաղով

Armenpress 10:09, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչը 170 մլն ֆունտ ստեռլինգ (190 մլն եվրո) Է շահել EuroMillions վիճակախաղով եւ դարձել երկրում խոշորագույն ջեքփոթի շահողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է վիճակախաղի կայքում:

Հաղթողին հաջողվել Է գուշակել հինգ հիմնական թվերը եւ երկու «երջանիկ աստղերը»: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2011 թվականին, այն ժամանակ շոտլանդացի զույգը շահել Էր 161 մլն ֆունտ:

Նշված վիճակախաղի տոմսն արժե երկուսուկես եվրո: Ընդամենը վիճակախաղին մոտավորապես 200 մլն մարդ Է մասնակցում Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am