Եվրախորհրդարանը «չի համաձայնի Brexit-ի շուրջ ամեն գնով գործարքին». Դավիդ Սասոլի

Armenpress 09:54, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին հայտարարել Է, որ հոկտեմբերի 8-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հանդիպմանը չի լսել Brexit-ն առաջ մղելու ընդունակ որեւԷ առաջարկություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես գիտեք, ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համաձայնագիրը ոչ միայն մեծամասնություն Է պահանջում Համայնքների պալատում քվեարկության դեպքում, այլեւ Եվրախորհրդարանի հավանությունը: Ուստի կարեւոր Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի նկատմամբ մեր մոտեցումը լսի անմիջականորեն Եվրախորհրդարանից»,- ասված Է հայտարարության մեջ, որի տեքստը տարածել Է ԵԽ-ի մամուլի ծառայությունը:

Սասոլին նշել Է, որ ԵԽ-ն կարող Էր պաշտպանել այն համաձայնագիրը, որը Լոնդոնի հետ համաձայնեցվել Էր անցյալ տարի, եւ այն որակել Է «լավագույն հնարավորը»: Ընդսմին Սասոլին ընդգծել Է, որ Եվրախորհրդարանը «չի համաձայնի ամեն գնով գործարքին». ինչի մասին նա ծանուցել Է Ջոնսոնին:

Սասոլին հայտնել Է, որ Բրյուսելում քննարկել են Մեծ Բրիտանիայի այն նախաձեռնությունները, որոնցով նա առաջարկում Է փոխարինել «բեքստոպը», բայց դրանք «հեռու են այն բանից, ինչին կարող Է համաձայնել խորհրդարանը»: Եվրախորհրդարանի ղեկավարն ասել Է, որ ներկա փուլում կա համաձայնագրի երկու այլընտրանք՝ Brexit-ի գործընթացի հետաձգումը կամ գործարքի բացակայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am