1000х90.jpg (78 KB)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

Armenpress 09:35, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան և կարևորել անցած շաբաթ Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը։ Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին շնորհավորել է հայկական կողմին ՏՏ համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ։ Նա նաև հավելել է, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 2 տարի առաջ և իր համար ակնառու է երկրի գրանցած առաջընթացն այս ժամանակամիջոցում:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին, դրանում թվայնացման դերին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարար կապերի ընդլայնման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am