Բունդեսլիգայում ֆուտբոլն ավելի արագ է. Ադամյան

Armenpress 23:00, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի կարծիքով, Բունդեսլիգայում ֆուտբոլն առավել արագ է:

«Բունդեսլիգայում առավել խելացի են խաղում, ավելի արագ, որակապես այլ ֆուտբոլ է: «Հոֆենհայմ»-ի համար շատ կարևոր էր այդ հաղթանակը, քանի որ մինչ այդ երբեք չէր հաղթել Մյունխենում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադամյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ-ն:

Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմ»-ը հյուրընկալվելով «Բավարիա»-ին հաղթեց 1:2 հաշվով: Հայաստանի ազգային թիմի  հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ:

Սարգիս Ադամյանն արդեն միացել է Հայաստանի ընտրանուն և նախապատրաստվում է Եվրո-2020-ի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am