Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելեցին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Armenpress 17:47, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը և քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի, Տաթև Դուրյանի

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Քորթնի Քարդաշյանն իր հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է տարել նաև իր երկու երեխաներին:

Քարդաշյան քույրերին ուղեկցել  և 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի ու դրան նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունն է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am