Էնդի Մարեյը կմասնակցի Ավստրալիայի 2020 թվականի բաց առաջնությանը    

Armenpress 14:28, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը կմասնակցի Ավստրալիայի 2020 թվականի բաց առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի նախկին առաջին ռակետ Մարեյը, ով ամիսներ առաջ հայտարարել է կարիերան ավարտելու մասին, կրկին հանդես կգա «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում: Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչները հաստատել են Մարեյի` 2020 թվականի մասնակցության հայտը:

Մարեյը Լոնդոնի և Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ինչպես նաև Ուիմբլդոնի և ԱՄՆ բաց առաջնության հաղթող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am