«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ կունենա  

Armenpress 14:26, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: «Միլան»-ն այսուհետ կգլխավորի Ստեֆանո Պիոլին, ով մինչ այս աշխատել է «Ֆիորենտինա»-ում:

Պիոլին մարզչական աշխատանքը սկսել է 1999 թվականին և հիմնականում աշխատել է իտալական ակումբներում:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7 տուրերից հետո «Միլան»-ը մրցաշարային աղյուսակում 13-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am