Բասկետբոլի կանանց թիմի նոր մարզիչը հայազգի միակ մրցավարն է եղել NBA-ում  

Armenpress 12:25, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրեն Արզումանյանը նշանակվեց Հայաստանի  բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: 53-ամյա Սուրեն Արզումանյանը ավելի քան 30 տարվա մարզչական աշխատանքի փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։ Ավելի քան 12 տարի հանդիսանում է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան հայկական դպրոցի մարզական տնօրենը։ Այս տարիներին նա եղել է JV և Varsity ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների թիմերի գլխավոր մարզիչը։ 2011-2012, 2012-2013 և 2015-2016 մրցաշրջաններին Սուրեն Արզումանյանն արժանացել է «Տարվա մարզիչ» (աղջիկների) մրցանակին: Նա 1995-2008 թվականներին միակ հայազգի մրցավարն է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am