Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում

Armenpress 11:34, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 13-ին ելույթներ կունենա Իտալիայում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից, նվագախումբն Իտալիա է մեկնում Վինչենցո Բելլինիի անվան երաժշտական ասոցիացիայի հրավերով՝ մասնակցելու «Վինչենցո Բելլինի» փառատոնին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա երկու համերգով։ Որպես մենակատարներ ելույթ կունենան դաշնակահարներ Գլորիա Քամփաները և Ֆրեդի Քեմփը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ հայ կոմպոզիտորական արվեստը պրոպագանդելու իր առաքելությանը, Իտալիայում կկատարի Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Հյուրախաղերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am