Միայն Արթուր Թովմասյանն է հաղթահարել ԱԱ-ի որակավորման փուլի արգելքը  

Armenpress 10:16, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության օղակների վարժության որակավորման փուլում Թովմասյանը հավաքել է 14․566 միավոր և 8-րդ հորիզոնականով դուրս եկել եզրափակիչ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը տապալել է ելույթները բազմամարտում (37-րդ տեղ), հենացատկերում (25-րդ տեղ), նժույգթափերում (33-րդ տեղ), օղակներում (26-րդ տեղ), ազատ վարժությունում (62-րդ տեղ) և զուգափայտերում  (140-րդ տեղ): Հարություն Մերդինյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Նա նժույգթափերում 13-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am